Ալիևի հրամանով Երևանում տեղի ունեցած տոնական շքերթից հետո պաշտպանության նախարարությունում խորհրդակցություն է անցկացվել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հրամանով երեկ Երևանում անկախության 25-ամյակին նվիրված շքերթից հետո երկրի պաշտպանության նախարարությունում խորհրդակցություն է անցկացվել:

Ինչպես հայտնում է ադրբեջանական ԱՊԱ գործակալությունը՝ հղում անելով Ադրբեջանի ՊՆ մամուլի ծառայությանը, խորհրդակցության ժամանակ հատուկ ուշադրություն է հատկացվել հետախուզական գործունեության բոլոր տեսակների ամրապնդմանը՝ «թշնամու կողմից վերահսկվող տարածքում նոր թիրախների հայտնաբերման, դրանց նշանակության գնահատման և դրանց ոչնչացման հաջորդականությունը որոշելու համար»:

Բացի այդ, ուշադրություն է հատկացվել Ցամաքային զորքերի ստորաբաժանումների, Ռազմաօդային ուժերի, Հրթիռահրետանային զորքերի, «Սպեցնազի», տարբեր նշանակության զորամասերի գործողությունների կոորդինացման ուժգնացմանը:

Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը հրամայել է «ուժգնացնել թշնամու ռազմավարական օբյեկտների նկատմամբ վերահսկողությունն ու անհրաժեշտության դեպքում պատրաստ լինել ոչնչացնել այդ օբյեկտները»:




Լրահոս