Ինչպես հայտնում է «Ինտերֆաքս Ադրբեջան»-ը, Ադրբեջանում Թուրքիայի դեսպան Իսմայիլ Ալպեր Ջոշգունը հայտարարել է, որ հայ-թուրքական սահմանը չի բացվի քանի դեռ «օկուպացված է» Լեռնային Ղարաբաղը:
«Թուրքիան երբեք նման քայլի չի դիմի, որը կարող է հակասել Ադրբեջանի շահերին և վնաս կհասցնի մեր երկկողմ հարաբերություններին»,-ասել է թուրք դեսպանը:
Նա վստահեցրել է, որ Թուրքիան մշտապես կաջակցի Ադրբեջանին: Թուրք դեսպանը թուրք-ադրբեջանական հարաբերություններում ամենամեծ հարստությունը երկու ժողովուրդներն ու պետությունները կապող «սերն ու ընկերությունն» է անվանել: