
Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևը հոկտեմբերին պաշտոնական այց կկատարի Բաքու: Այս մասին, ինչպես գրում են ադրբեջանական ԶԼՄ-ները, հայտարարել է Ադրբեջանի էներգետիկայի նախարար Նատիկ Ալիևը:
«Մենք անհամբերությամբ սպասում ենք հոկտեմբերի 12-ին Ադրբեջան Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Աբիշևիչի այցին»,-ասել է Ալիևը Աստանայում ղազախա-ադրբեջանական տնտեսական համագործակցության հարցերով միջկառավարական հանձնաժողովի նիստի շրջանակներում: