Արայիկ Խանդոյանի աջակիցները բարձրացել են դատարանին կից պատնեշի վրա (ֆոտո, վիդեո)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ArmLur.am-ն արդեն հայտնել է, որ այսօր Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում պետք է տեղի ունենա «Սասնա ծռեր» խմբավորման անդամ, ազատամարտիկ Արայիկ Խանդոյանի կալանքի ժամկետը երկարացնելու միջնորդության քննությունը:

Հայտնել էինք նաև, որ դատարանի առջև ակցիա է տեղի ունենում, իսկ Արայիկ Խանդոյանը բերվել է դատարան:

Քիչ առաջ ArmLur.am-ի թղթակիցը հայտնեց, որ ցուցարարները բարձրացել են դատարանին հարակից պատնեշի վրա և այնտեղից ողջունում են Արայիկ Խանդոյանին:

***

Քիչ առաջ ոստիկանները մոտեցան ցուցարարներին և զգուշացրին, որ եթե վայր չիջնեն և շարունակեն աղմկել, ապա բերման կենթարկվեն: Ոստիկանի հայտարարությունն առաջացրեց ցուցարարների դժգոհությունը: Նրանք շարունակում են իրենց ակցիան:

14393194_1311342228905825_1389092038_o

14454114_1311342225572492_452134916_o

Ավելի մանրամասն` տեսանյութում:




Լրահոս