ԱՄՆ կոնգրեսի ներկայացուցիչների պալատը հավանություն է տվել Ուկրաինային մահացու զենքի տրամադրման մասին օրինագծին, փոխանցում է Gazeta-ն:
Համապատասխան հայտարարությունը հրապարակվել է ներկայացուցիչների պալատի՝ արտաքին գործերի կոմիտեի կայքում:
«Ուկրաինայում ժողովրդավարության և կայունության պահպանման» մասին օրենքն անցել է միաձայն:
Ընդունելով այդ օրենքը՝ ներկայացուցիչների պալատը հավանություն է տվել նաև Ռուսաստանի դեմ պատժամիջոցների երկարաձգմանը: