Մանչեսթերյան դերբին կկայանա 1/8 եզրափակիչում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ֆուտբոլի Անգլիական լիգայի գավաթի խաղարկության 1/8 եզրափակիչում կկայանա մանչեսթերյան դերբի: Վիճակահանության արդյունքում՝ «Մանչեսթեր Յունայթեդ»-ը տնային խաղ կանցկացնի մրցաշարի գործող գավաթակիր «Մանչեսթեր Սիթի»-ի հետ: Առանձնանում է նաև «Լիվերպուլ»-ի և «Տոտենհեմ»-ի միջև դիմակայությունը:

Անգլիական լիգայի գավաթի 1/8 եզրափակիչի խաղերը կկայանան հոկտեմբերի 24-ին, փոխանցում է մրցաշարի թվիթերյան էջը:

Անգլիական լիգայի գավաթ, 1/8 եզրափակիչ

«Վեստ Հեմ» – «Չելսի»

«Մանչեսթեր Յունայթեդ» – «Մանչեսթեր Սիթի»

«Արսենալ» – «Ռեդինգ»

«Լիվերպուլ» – «Տոտենհեմ»

«Բրիստոլ» – «Հալ Սիթի»

«Լիդս» – «Նորվիչ»

«Նյուքասլ» – «Պրեսթոն»

«Սաութհեմփթոն» – «Սանդերլենդ»




Լրահոս