Կատալոնական «Բարսելոնա»-ի պաշտպան Սամուել Ումտիտին չի կարողանա օգնել իր թիմին առաջիկա խաղերում: Կատալոնական ակումբի պաշտոնական կայքը հայտնում է, որ 22-ամյա ֆրանսիացին խորացրել է ձախ ծնկի վնասվածքը, ինչի պատճառով մոտ 2 շաբաթ կբացակայի:
Այսպիսով, Ումտիտին բաց կթողնի Ֆրանսիայի հավաքականի հանդիպումները Բուլղարիայի (հոկտեմբերի 7) և Հոլանդիայի (հոկտեմբերի 10) հետ: