
ԼԴՊՌ կուսակցության առաջնորդ Վլադիմիր Ժիրինովսկին Կրեմլում պարգևատրման արարողության ժամանակ մեկ տող է մեջբերել Ռուսաստանի կայսրության հիմնից՝ «Աստված, պահպանիր արքային»:
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հրամանով Ժիրինովսկին պարգևատրվել է «Հայրենիքի առջև արժանիքների համար» II աստիճանի շքանշանով:
Պարգևատրվել են նաև Մոսկվայի նախկին քաղաքապետ Յուրի Լուժկովն ու թավջութակահար Սերգեյ Ռոլդուգինը:
Ժիրինովսկին պարգևատրումից անմիջապես հետո ելույթ է ունեցել և մեջբերել Ռուսաստանի կայսրության հիմնից՝ «Աստված, պահպանի արքային», տողերը: