Կատալոնական «Բարսելոնա»-ի կիսապաշտպան Սերխիո Բուսկետսը երկարաձգել է ակումբի հետ պայմանագիրը: Իսպանացու նոր պայմանագիրը նախատեսված է մինչև 2021 թվականը. այն հնարավոր է երկարաձգվի նաև մինչև 2023-ը:
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ նոր պայմանագրով 28-ամյա ֆուտբոլիստի հրաժարագինը կազմելու է 200 միլիոն եվրո: Հավելենք, որ Բուսկետսը «Բարսելոնա»-ի սան է, գլխավոր թիմում է հանդես գալիս 2008 թվականից: