
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները անհամբերությամբ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման խնդրում առանցքային հարցերի շուրջ առաջընթաց է ակնկալում: Այս մասին Թվիթերի իր էջում գրառում է կատարել ԵԱՀԿ ՄԽ ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը:
«Նյու Յորքում ավարտվել է ՀՀ և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարների հետ Ղարաբաղի հարցով հանդիպումները: Մենք անհամբերությամբ հիմնական հարցերի շուրջ առաջընթաց ենք ակնկալում»,-գրել է ամերիկացի դիվանագետը:
Նշենք, որ հանդիպումներն անցկացվել են ՄԱԿ-ի Գլխավոր Ասամբելայի 71-րդ նստաշրջանի շրջանակներում: