
Ազատություն ռադիոկայանի եթերում այսօր բանավիճում էին ընտրված քաղաքապետ Կարեն Գրիգորյանն ու թեկնածու Արթուր Թումանյանը, ով նշում է, որ իրեն նախընտրական շրջանում ծեծի է ենթարկել Կարեն Գրիգորյանը:
Արթուր Թումանյանը նշեց, որ վախի մթնոլորտի պատճառով իր վստահված անձինք վախենում էին ընտրատեղամասեր գնալ: «Էսօր մեր Էջմիածնում ինչի՞ համար էինք պայքարում: Ուզում էինք վախի մթնոլորտը հանեինք, նսեմացումը վերացնեինք: Էջմիածնեցիները տեսնում են այս եթերը, թող հերքեն, ասեն չկա, բայց ո՞նց չկա, վախի մթնոլորտ չլինի: Բոլորն էլ վախում են»,- նշեց նա:
Դիտարկմանը, ումի՞ց են վախենում, Արթուր Թումանյանը պատասխանեց. «Իրա հորից, իրանց ընտանիքից:»:
«Որպես սուտխոսան ասա, դու գիտե՞ս, որ ապօրինի զենք կրելու համար կդատվես: Ասա՝ քանի հատ ես կրակել», – հարցրեց Կարեն Գրիգորյանը, որին ի պատասխան Թումանյանը նշեց. «Օդ եմ կրակել՝ մի երեք-չորս հատ, որ վախենան»: