Նոր փոփոխությունների արդյունքները 3-4 ամիս հետո նոր կերևան. Հակոբ Հակոբյան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ինչպես գիտենք Կառավարության երեկվա նիստում որոշվեց, որ Քաղաքաշինության նախարարության փոխարեն այսուհետ կգործի կոմիտե, որը կկոչվի Ճարտարապետության և մշակութային արժեքների պահպանության կոմիտե:

Այս առնչությամբ ArmLur.am-ը զրուցեց ՀՀԿ խմբակցության պատգամավոր Հակոբ Հակոբյանի հետ: Վերջինս մեզ հետ զրույցում նշեց, որ տեղյակ չէ Քաղաքաշինության նախարարության վերափոխման մասին:

Սակայն ArmLur.am-ի հետ զրույցում Հակոբ Հակոբյանն ասաց, որ նոր վարչապետի կատարած քայլերը դրական է համարում: Եվ արդյունքները 3-4 ամիս հետո նոր կերևան:

Իսկ մեր այն հարցին, թե որ նախարարությունները վերափոխման կարիք ունեն: ՀՀԿ-ական պատգամավորը պատասխանեց, որ այդ մասին դեռ վաղ է խոսել, պետք է հետևել զարգացող իրադարձություններին:




Լրահոս