Ջարդված ջերմաչափը խնդիր է, որը խուճապ է առաջացնում նույնիսկ մեծահասակների մոտ: Շատերը չգիտեն, թե ինչպես հավաքել սնդիկն ու ջերմաչափի մնացորդները:
Ինչ անել, եթե ջարդվել է ջերմաչափը.
1. Տեղանքից հանեք բոլորին, մի մոռացեք տնային կենդանիների մասին:

2. Օգտագործեք օդորակիչը, որպեսզի իջեցնենք սենյակային ջերմաստիճանը մինչև 16-18 աստիճան:

3. Պինդ փակեք դուռն ու բացեք բոլոր պատուհանները:

4. Համոզվեք, որ սնդիկ չի մնացել հագուստի կամ կոշիկների վրա:

5. Ռեզինե ձեռնոցներ և բժշկական դիմակ հագեք:

6. Մնացորդները լցրեք ապակե անոթի մեջ, մի մոռացեք ավելացնել ջուրը:

7. Սնդիկի գնդիկները հավաքեք հատուկ ներարկիչի կամ պոմպի օգնությամբ:

Ամբողջ պրոցեդուրայից հետո անհրաժեշտ է մանրակրկիտ մաքրել հատակը:





























