
ՀՀԿ-ն այսօր հերթական Գործադիր մարմնի նիստն է հրավիրել: Նորանշանակ վարչապետի և կառուցվածքային փոփոխությունների ֆոնին այսօր սպավող նիստը հետաքրքիր կարող է լինել և, բնականաբար նիստում առանցքային թեման հենց կառուցվածքային փոփոխություններն են լինելու:
Չնայած, որ ԳՄ նիստերի օրակարգը ձևավորվում է տեղում, սակայն ակնհայտ է, որ այսօրվա թեման կլինի կառուցվածքային փոփոխությունները, ինչպես նաև տեղի ունեցած և սպասվող ՏԻՄ ընտրությունները, որոնք այս տարի իսկապես թեժ են:
Հիշեցնենք, որ Կարեն Կարապետյանն ակտիվորեն սկսել է նոր կառավարության ձևավորումը և բացի նախարարներ նշանակելուց, այսօրվա նիստում տեղի ունեցած կառուցվածքային փոփոխություններ, մեկ նախարարություն փակվեց, իսկ մի քանիսն էլ վերանվանվեցին: