Կառավարությունում փոփոխությունները շարունակվում են. որ նախարարները կլքեն իրենց պաշտոնները (ֆոտո)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Նորանշանակ վարչապետ Կարեն Կարապետյանը  սկսել է ձևավորել նոր կառավարության կազմը: Արդեն նշանակվել են 4 նախարարներ, երկու նախարար վերանշանակվել է: Առաջիկա օրերին արդեն ողջ կառավարության կազմը պարզ կլինի: Նշանակումները բոլորը կարվեն: Ըստ այդմ նոր փոփոխությունները շարունակվում են: Պետեկամուտների կոմիտեն նույնպես առանձնանալու է: Հարկային ծառայությունը կշարունակի ղեկավարել ՊԵԿ ներկայիս նախագահ Հովհաննես Հովսեփյանը:

hovhannes hovsepyan

Իսկ Մաքսային ծառայությունը կղեկավարի Վարդան Հարությունյանը: Նա այժմ «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ Վարչության նախագահն է:

%d0%b1%d0%b5%d0%b7-%d0%bd%d0%b0%d0%b7%d0%b2%d0%b0%d0%bd%d0%b8%d1%8f

Արծվիկ Մինասյանը կնշանակվի բնապահպանության նախարար: Իսկ բնապահպանության նախարարի պաշտոնակատար Արամայիս Գրիգորյանը նշանակվելու է Արարատի մարզպետ:

14424061_1734155350179769_2091474246_o

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի պաշտոնակատար Արտեմ Ասատրյանը նույնպես հեռանում է: Իսկ թե ով է նշանակվելու առայժմ ArmLur.am-ին չհաջողվեց պարզել:

artem asatryan

ՀՀ արդարադատության նախարարի պաշտոնակատար Արփինե Հովհաննիսյանը կմնա իր պաշտոնին: «Ժողովուրդ» օրաթերը գրել էր, որ Արփինե Հովհաննիսյանի և Դավիթ Հարությունյանի համար նորանշանակ վարչապետին խնդրել էր Հովիկ Աբրահամյանը: Եվ կարծես թե Կարեն Կարապետյանը կատարում է այդ խնդրանքը: Դավիթ Հարությունյանը արդեն իսկ վերանշանակվեց:

arpine-hovhannisyan

Արտակարգ իրավիճակների նախարարի պաշտոնակատար Արմեն Երիցյանը նույնպես կշարունակի պաշտոնավարել:

armen-yericyan

Սփյուռքի նախարարությունը կշարունակի ղեկավարել Հրանուշ Հակոբյանը:

Hranush-Hakobyan

ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարի պաշտոնակատար Գաբրիել Ղազարյանից նույնպես չեն խլի իր պաշտոնը:

gabriel-xazaryan

Արմեն Մուրադյանի ճակատագիրը դեռ հստակ պարզ չէ, 50/50 է: ArmLur.amհայտնել էր, որ հնարավոր է նրան փոխարինի «Ինգո Արմենիա» ապահովագրական ընկերության գործադիր տնօրեն Լևոն Ալթունյանը:

armen-muradyan

Մշակույթի նախարարի պաշտոնակատար Հասմիկ Պողոսյանի պաշտոնավարելը նույնպես հաստատված չէ: Նրա համար էլ Կարեն Կարապետյանին խնդրել է Ռիտա Սարգսյանը:

14408204_1734157810179523_83066201_o

Նշենք, որ այսքանով փոփոխությունները չեն սահմանափակվելու: Առաջիկայում կառավարությունում սպասվում են կառուցվածքային փոփոխություններ: Հավելենք, որ երեկ ԳՄ նիստից հետո Էդուարդ Շարմազանովը լրագրողների հետ զրույցում նշել էր, որ փոփոխությունների գործընթացը շարունակական է, և մինչև մյուս շաբաթվա վերջ մենք կունենանք նոր կառավարություն:




Լրահոս