«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Հոկտեմբերի 2-ին թեժ ընտրություններ են սպասվում նաեւ Կապան քաղաքում: Այստեղ համայնքի ղեկավարի պաշտոնի համար կպայքարեն դաշնակցական Արթուր Աթայանը, գործող քաղաքապետ, ՀՀԿ անդամ Աշոտ Հայրապետյանը եւ ԲՀԿ-ական Արթուր Մարտիրոսյանը: Հիմնական մրցակցությունը գնում է ՀՀԿ-ական եւ դաշնակցական թեկնածուների միջեւ: Ու այս իրավիճակը ՀՀԿ-ական թեկնածուի համար բավականին շահեկան է: Ինչպե՞ս, բացատրենք:
Բանն այն է, որ ՀՅԴ թեկնածուն այնքան էլ անբիծ անցյալ չունի: «Ժողովուրդ» օրաթերթը առիթ ունեցել է հրապարակելու, որ դաշնակցական Աթայանը 5 տարի առաջ՝ 2012-ին, դատապարտվել է պաշտոնեական դիրքը չարաշահելու հատկանիշներով, եւ դատարանի կայացրած վճռով 2 տարով զրկվել է պետական պաշտոններ զբաղեցնելու իրավունքից: Արթուր Աթայանը առաջադրված մեղադրանքում իրեն մեղավոր է ճանաչել եւ ավելին՝ 1 մլն ՀՀ դրամի չափ տուգանք վճարելով ՀՀ պետբյուջե՝ կարողացել է խուսափել պատժից: Եւ այս օրերին Կապանում լուրեր են պտտվում, որ ՀՅԴ-ն ՀՀԿ-ի հետ նախօրոք ձեռք բերված պայմանավորվածության համաձայն է վարկաբեկված թեկնածու առաջադրել Կապանում, որպեսզի ՀՀԿ թեկնածու Աշոտ Հայրապետյանի հաղթանակն ավելի հեշտ ու համոզիչ լինի:
Ավելի մանրաման՝ թերթի այսօրվա համարում: