Գլխուղեղի ցնցման հետևանքով Ֆալկաոն դեռ հիվանդանոցում է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ֆրանսիական «Մոնակո»-ի գլխավոր մարզիչ Լեոնարդու Ժարդիմը հայտնել է, որ թիմի հարձակվող Ռադամել Ֆալկաոն առայժմ գտնվում է հիվանդանոցում:

Նշենք, որ ֆուտբոլի գլխուղեղի ցնցում էր ստացել Ֆրանսիայի առաջնության 6-րդ տուրի՝ «Նիսի» հետ խաղում:

«Ֆալկաոն մինչեւ այժմ հիվանդանոցում է: Մրցավարները չպետք է աչքաթող անեն նման իրավիճակները: Դարպասապահը պետք է կարմիր քարտի արժանանար»,- նշել է Ժարդիմը:




Լրահոս