«Իրավունք» թերթը գրում է. «Հրազդանում հուլիսի 4-ին ծնողների աչքի առաջ 7-ամյա տղային մահացու վրաերթի ենթարկած վարորդ Վանիկ Սարգսյանը, ում սեպտեմբերի 5-ին վիճաբանության ժամանակ դանակահարել էր վրաերթի ենթարկված երեխայի հայրը՝ Գագիկ Խամփերյանը, նախօրեին դուրս է գրվել հիվանդանոցից։ Այս մասին մեզ հետ զրույցում ասաց վերջինիս փաստաբան Վահե Դանիելյանը՝ ներկայացնելով դեպքի մասին որոշ ուշագրավ մանրամասներ.
-Պաշտպանյալիս վիճակն արդեն նորմալ է, բայց առողջական խնդիրներ դեռ ունի։ Դեպքի մասին խոսել եմ Վանիկի հետ, ասում է, որ երեխայի հոր հետ նորմալ հարաբերություններ է ունեցել։ Իսկ դանակահարության օրը Գագիկը պատահաբար տեսել է պաշտպանյալիս՝ ժպտալով խոսելիս և վիճաբանելուց հետո կատարել է արարքը։ Կան որոշ մանրամասներ ևս, որոնք, սակայն, քննությունից ելնելով, չեմ կարող ներկայացնել։ Փաստաբանի և իր պաշտպանյալի համար մինչ օրս տարօրինակ է թվում կատարվածը, քանի որ.
-Վանիկ Սարգսյանը փոխհատուցել է նրանց թե բարոյական, և թե նյութական վնասը։ Մասնավորապես, որպես բարոյական վնասի փոխհատուցում՝ բնակարան են գնել և տվել Խամփերյաններին, հոգացել են երեխայի հուղարկավորության և գերեզմանաքարի գումարը։ Եվ նրանց միջև թշնամանք չի եղել այլևս, նրանք հաշտվել էին»:
Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։