ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները մոտ ժամանակներս կայցելեն տարածաշրջան: Այս մասին ասվում է համանախագահների համատեղ հայտարարության մեջ, որը տարածվել է Նյու Յորքում ՀՀ և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարների հետ հանդիպման արդյունքների համաձայն:
«Հանդիպումների ընթացքում մենք հատուկ ուշադրություն ենք հատկացրել համաձայնագրերին, որոնք ձեռք են բերվել մայիսին Վիեննայում և հունիսին Սանկտ Պետերբուրգում: Մասնավորապես, մենք քննարկեցինք հետագա քայլերը, որոնք կարող են կառուցողական բանակցությունների հիմք դնել»,-ասվում է ԵԱՀԿ ՄԽ-ի համատեղ հայտարարության մեջ:
«Մեր երկրների կառավարությունները պատրաստ են ընդունել ՀՀ և Ադրբեջանի նախագահների կամ ԱԳՆ ղեկավարներին մոտ ժամանակներս»,-նշվում է հայտարարության մեջ: