Ադրբեջանի ոստիկանությունն անցնում է ուժեղացված ռեժիմի

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ադրբեջանի ներքին գործերի նախարար, գեներալ-գնդապետ Ռամիլ Ուսուբովը հրաման է ստորագրել սեպտեմբերի 24-ին ուժեղացված ռեժիմի անցնելու մասին, փոխանցում են ադրբեջանական ԶԼՄ-ները՝ հղում անելով ՆԳՆ մամուլի ծառայությանը:

Հաղորդվում է, որ ուժեղացված ռեժիմը կապված է կայանալիք հանրաքվեի հետ:

Ըստ հրամանի՝ երկրի ոստիկանությունը կաշխատի ուժեղացված ռեժիմով սեպտեմբերի 24-29-ը:

Սեպտեմբերի 26-ին Ադրբեջանի սահմանադրական փոփոխությունների հետ կապված հանրաքվե կանցկացվի:




Լրահոս