ՕՀՎ-ն հայտնաբերել է ստվերում գործող գիշերային ակումբ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Պետական եկամուտների կոմիտեի օպերատիվ հետախուզության վարչությունը շարունակում է հետևողական վերահսկողություն իրականացնել հարկային դաշտը շրջանցել փորձողների նկատմամբ: ՕՀՎ Նոր Նորքի բաժնի աշխատակիցներն, իրացնելով օպերատիվ տեղեկությունները, ստուգման արդյունքում պարզել են, որ ք.Երևան, Բագրևանդի 98 հասցեում ապրիլի 1-ից գործող «Ռայ» գիշերային ակումբը կազմակերպող տնտեսվարողը հարկային մարմին չի ներկայացրել գործունեության համար օրենքով սահմանված արտոնագիր՝ աշխատելով շրջանառության հարկի դաշտում: Փաստն արձանագրվել է, որի արդյունքում տնտեսվարողը տուգանվել է շուրջ 3 մլն ՀՀ դրամով:

ՀՀ ԿԱ ՊԵԿ տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի բաժին




Լրահոս