Նիկոլ Փաշինյանի պատասխանը Թևան Պողոսյանին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ինչպես հայտնել ենք` ԱԺ պատգամավոր Թևան Պողոսյանը բաց նամակ էր գրել պատգամավորներ Նիկոլ Փաշինյանին և Էդմոն Մարուքյանին:

Ավելի ուշ ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը պատասխանել է Թևան Պողոսյանին:

Նա մասնավորապես նշել է.
«ԱԺ պատգամավոր Թևան Պողոսյանին.

Հարգելի Թևան.
Շնորհակալ եմ ձեր տուն այցելելու բաց հրավերի համար և սիրով ընդունում եմ, մանավանդ որ պարոն Մարուքյանի հետ որևէ անձնական խնդիր չունեմ։
Միայն մի խնդրանք-պայման. քաղաքական հարցեր չենք քննարկելու։

Քաղաքականությունը ինձ համար գործունեության հրապարակային և սթափ տեսակ է, որը չի կարող որոշվել փակ դռների ետևում, գինու շուրջ։
Կգամ կնոջս և փոքրիկներիս հետ։) »:




Լրահոս