
5 մարդ է զոհվել Մոսկվայի հյուսիս-արևմուտքում վերելակի ընկնելու հետևանքով, փոխանցում է Lenta.ru-ն՝ հղում անելով «Մոսգոսստրոյնադզոր»-ի մամուլի ծառայությանը:
Ողբերգությունը տեղի է ունեցել Շենոգինի փողոցում վարչական շենքերից մեկում:
Նախնական տվյալներով՝ վերելակի պարանը պոկվել է 19-րդ հարկում, երբ վերելակի խցիկում 5 մարդ է գտնվել:
Դեպքի մանրամասները ճշտվում են: