Կառնուտում մահացած 35-ամյա տղամարդն երկու անչափահաս երեխաների հայր էր

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ArmLur.am-ն արդեն հայտնել էր, որ  Շիրակի մարզի Կառնուտ գյուղում անասնագոմի տանիքի փայտե կառուցատարրերի փլուզման հետևանքով կան տուժածներ:

ArmLur.am-ն այս առնչությամբ զրուցեց Կառնուտ համայնքի ղեկավար Արծրունի Գաբոյանի հետ: Վերջինս նշեց, որ անասնագոմի տանիքը վերանորոգելու ընթացքում կառուցատարրերը փլվել են 35-ամյա Մ. Հ.-վրա, իսկ 67-ամյա հորը տարբեր մարմնական վնասվածքներով տեղափոխել են Շիրակի ԲԿ:

Նշենք, որ 35-ամյա Մ.Հ-ն ամուսնացած էր, ուներ երկու անչափահաս երեխա:

 




Լրահոս