Երևանում տեղի է ունեցել «Մայքրոսոֆթը բիզնեսի համար» խորագրով կոնֆերանս

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Արդյունավետություն, նորարարություն և անվտանգություն». սա էր «Մայքրոսոֆթը բիզնեսի համար»(Microsoft for Business: Productivity, Innovation, Security) կոնֆերանսի հիմնական և օրակարգային թեման, որը այսօր համախմբել էր Հայաստանի գործարար աշխարհի ավելի քան 120 ներկայացուցիչների՝ քննարկելու բիզնեսի ժամանակակից տենդենցները ամպային տեխնոլոգիաների դարում:

Կոնֆերանսին մասնակցող ընկերությունների տնօրենները, ՏՏ և մարդկային ռեսուրսների ղեկավարները այսօր ծանոթանում էին բիզնեսի տեխնոլոգիական վերազինման նորագույն մոտեցումներին և իրենց հուզող հարցերի պատասխանները ստանում «Մայքրոսոֆթ» և «Սոֆթլայն»ընկերությունների առաջատար մասնագետներից, ովքեր ժամանել էին Հայաստան իրենց փորձառությամբ կիսվելու նպատակով:

Կոնֆերանսի բացմանը, ի թիվս արտասահմանյան խոսնակների, ելույթով հանդես եկան «Մայքրոսոֆթ» ընկերության հայաստանյան ներկայացուցչության տնօրեն Լիանա Կորկոտյանը և «Սոֆթլայն» ընկերության հայաստանյան գրասենյակի տնօրեն Սարգիս Հարությունյանը: Կոնֆերանսի օրակարգում քննարկվեցին նաև այն գործիքներն ու ծրագրային լուծումները, որոնք բարձրացնում են աշխատանքի արդյունավետությունն ու անվտանգությունը:

Նշենք, որ «Մայքրոսոֆթ» ընկերության հայաստանյան ներկայացուցչությունը և «Սոֆթլայն»ընկերության հայաստանյան գրասենյակըտարեկան առնվազն մեկ անգամ նման ֆորմատի կոնֆերանսներ են կազմակերպում՝ խթանելու Հայասանում փոքր և միջին բիզնեսների ՏՏ պատրաստվածությունն ու զարգացումը:

###

Մայքրոսոֆթի Հայաստանյան գրասենյակը հիմնադրվել է 2006 թվականին։ Ընկերության գործունեության հիմնական ուղղությունները ներառում են կրթության, առողջապահության, սոցիալական, էլ. կառավարման, մտավոր սեփականության պահպանման և այլ բնագավառներում համագործակցություն կառավարության և մասնավոր սեկտորի հետ: Մայքրոսոֆթ ընկերությունը Հայաստանում հիմնել է Մայքրոսոֆթ Ինովացիոն Կենտրոնի (www.micarmenia.am) և Մայքրոսոֆթ ՏՏ Ակադեմիայի (Microsoft IT Academy) բացումը։

«Սոֆթլայն» ընկերությունը լիցենզիոն ծրագրային ապահովման ոլորտում առաջատար ընկերություններից է ինչպես Ռուսաստանում, այնպես էլ ԱՊՀ երկրներում: Հանդիսանում է ծրագրային ապահովման արտադրող ավելի քան 1000 ընկերությունների հավատարմագրված գործընկեր: Ստեղծվել է 1993թ., իսկ հայաստանյան մասնաճյուղը բացվել է 2008թ.:




Լրահոս