Այսօր տեղի ունեցավ Գյումրու քաղաքապետի թեկնածու Վարդեւան Գրիգորյանի որդու՝ Արշակ Գրիգորյանի հուղարկավորությունը: Գրիգորյանների բակը մարդաշատ էր: Այնտեղ էր ողջ ԲՀԿ ղեկավար կազմը` Նաիրա Զոհրաբյանի գլխավորությամբ:
Ներկաների թվում էր Գյումրու նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանը, որդին՝ Սպարտակ Ղուկասյանը, ԱԺ պատգամավորներ Մարտուն Գրիգորյանը, Արման Սահակյանը, ինչպես նաեւ քաղաքապետի բոլոր թեկնածուները: Բացակա էր միայն Սամվել Բալասանյանը. նա այս պահին գտնվում է Չինաստանում:
Հիշեցնենք` ըստ նախնական տվյալների, Արշակ Գրիգորյանը սեպտեմբերի 20-ին ինքնասպանություն էր գործել: Նրա դին գտել էին իրենց տան նկուղում: