
Սամվել Կարապետյանին պատկանող «Տաշիր» ընկերությունների խումբը զբաղեցրել է Ռուսաստանի 100 խոշորագույն առևտրի կենտրոնների ցուցակի երկրորդ տեղը՝ կազմված Malls.ru պորտալի կողմից, որը հիմնվել է վերլուծությունների վրա:
Ուսումնասիրությունների տվյալներով՝ հիմնական բրենդները, որոնք պատկանում են «Տաշիր»-ին, «ՌԻՕ»-ն, «Երևան Պլազա»-ն, «Ռայկին Պլազա»-ն և «Կալուգա XXI դարն» են: Ընդհանուր առմամբ, ընկերությունը ներառում է 25 օբյեկտներ և առկա է 15 քաղաքներում:
Ցուցանիշների համաձայն՝ «Տաշիր» ընկերությունների խումբը զբաղեցնում է 793 հազար քառ. մ տարածք:
Ցուցակը գլխավորել է «Ikea Centres Russia»-ն, որի ենթակայության տակ են գտնվում «Մեգա» բոլոր առևտրի կենտրոնները: