Մյունխենի «Բավարիա»-ի գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտին հայտարարել է, որ մտադիր չէ վաճառքի հանել թիմի հարձակվող Ռոբերտ Լևանդովսկու տրանսֆերը: Նշենք, որ ՊՍԺ-ն հետաքրքրված է ֆուտբոլիստի ծառայություններով:
Փարիզյան ակումբն արդեն փորձել է ձեռք բերել լեհ հարձակվողի իրավունքները նախորդ ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ, սակայն մյունխենցիները մերժել են նրանց:
«Լևանդովսկու տրանսֆերը չի վաճառվում: Կարծում եմ` նա կերկարաձգի իր պայմանագրի ժամկետը «Բավարիա»-ի հետ»,- նշել է Անչելոտին: