Ջրօգտագործողների միությունում 8 ամիս աշխատավարձ չեն ստացել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Նոյեմբերյանի ջրօգտագործողների ընկերության (ՋՕԸ) աշխատակիցները «Ժողովրդին» բողոքեցին, որ իրենք 8 ամիս աշխատավարձ չեն ստացել:

Ընկերության աշխատողները պատմեցին, որ իրենց պարտականությունները բարեխիղճ ձեւով կատարել են, Նոյեմբերյանի տարածաշրջանի գյուղացիական տնտեսություններին ոռոգման ջուր են մատակարարել, սակայն մնացել են առանց վարձատրության:

Ջրօգտագործողների ընկերության աշխատակիցների աշխատավարձերի գումարները գոյանում են 2 աղբյուրից՝ պետական բյուջեից հատկացումներից եւ մատակարարված ոռոգման ջրի դիմաց գյուղացիների մուծած  վարձավճարներից:

Ընկերության աշխատողները ոռոգման ջրի վարձերը հավաքագրում են: Նրանց ասելով՝ ոռոգման վարձերի գումարների ամենամեծ հավաքագրումը լինում է  տարեվերջին, երբ գյուղացիները իրենց աճեցրած բերքի իրացումն ավարտած են լինում:

Ոռոգման ընկերության աշխատակիցների ներկայացմամբ՝ պետական բյուջեից Նոյեմբերյանի ՋՕԸ-ին անհրաժեշտ ֆինանսական հատկացումները չեն արվել, ինչի պատճառով իրենք անմխիթար վիճակում են հայտնվել:




Լրահոս