Մոսկվայում Yandex Taxi-ի վարորդները սակագների իջեցման դեմ բողոքի ակցիա են անցկացրել, հայտնում է «Դոժդ» հեռուստաընկերությունը:
Ակցիայի կազմակերպիչներից մեկի խոսքով՝ տաքսիստները հրաժարվել են պատվերներ ընդունել:
«Մեր կազմակերպության մոտ 30 մեքենա այսօր մասնակցել է բողոքի ակցիային: Միացել են նաև նրանք, ովքեր չգիտեին գործադուլի մասին: Միացել է ևս 60 մեքենա»,-ասել է ակցիայի կազմակերպիչներից մեկը: