Ինչքան հաճախ է պատահում, որ ստիպված ենք լինում դեն նետել սիրելի ջինսերը միայն այն պատճառով, որ դրանք փոքրացել են մեզ վրա, կամ կոշիկները, որոնք հարմարավետության փոխարեն միայն ցավի հետքեր են թողնում: Բայց չէ որ շատ հաճախ կարող եք սիրելի իրերին բերել նորովի տեսք և դարձնել ավելի պրակտիկ: Adme.ru-ն ներկայացնում է միջոցներ, որոնք կօգնեն հաշված րոպեների ընթացքում հագուստին նորովի տեսք հաղորդել:
Կիտրոնի հյութի և ջրի խառնուրդը կօգնի ազատվել հագուստի վրայի քրտինքի հետքերից և խուսափել գունազրկումից:
Որպեսզի կրճատեք հագուստի չորացման գործընթացը, թաց իրերը փաթաթեք սրբիչով և լավ թափահարեք այն
Այժմ դուք այլևս երբեք չեք կորցնի գուլպաները կամ այլ մանր իրերը. լվացեք այն ներքնազգեստի համար նախատեսված պայուսակում:
Կոշկաթելի դուրս գալու դեպքում ձեզ օգնության կհասնի քորոցը:
Ածելին հիանալի լուծում կլինի հագուստի վրա անցանկալի մասնիկների առկայության դեպքում:
Եթե դուք ունեք չորանոց աղցանի համար, ապա այն օգտագործեք փոքր իրեր չորացնելու համար և այդպիսով երկար ժամանակ կտնտեսեք:
Մուգ հագուստի պահպանման համար հիանալի լուծում կլինի քացախը: Լվացքի վերջին փուլում քացախ ավելացրեք:
Լվացքից հետո հագուստին լավ բույր հաղորդելու համար օգտագործեք լավանդայի յուղ:
Եթե պատահաբար մաստակի վրա եք նստել, մի տխրեք: Պետք է ընդամենը սառեցնել այդ հատվածը, այնուհետև դանակով հեռացնել այն:
Մանկական փոշին հիանալի լուծում է հագուստի վրայի յուղոտ հետքերի հեռացման համար:
Խոտերի հետքերը հեշտությամբ կանցնեն, եթե օճառի ու ջրածնի պերօքսիդի խառնուրդ օգտագործեք:
Այսպես հնարավոր կլինի վերացնել կոշիկի տհաճ հոտը: Ուղղակի մի քանի րոպե այսպես թողեք:
Իսկ սափրվելու համար օգտագործվող կրեմը կօգնի ազատվել հագուստի վրայի դիմահարդարման միջոցների հետքերից: