Դաշնակների ծիծաղելի «շուստրիությունը» Գյումրիում հասել է իր կուլմինացիոն կետին. «Ժողովուրդ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Ասում են՝ ՀՅԴ-ի նախընտրական «շուստրիությունը» Գյումրիում հասել է իր կուլմինացիոն կետին: Հիասթափվելով քաղաքական պայքարի մյուս բոլոր մեթոդներից՝ դաշնակցական մարզպետը սկսել է իր մոտ կանչել դպրոցի տնօրեններին, որոնք ի դեպ մեծամասամբ հանրապետականներ են, եւ հրահանգում են աշխատել դաշնակցության օգտին՝ ասելով, որ յուրաքանչյուր տնօրեն պարտավոր է իր տարածքում ինչ-որ քանակի ձայն ապահովել, հակառակ դեպքում խոստանալով որ կպատժվեն:

Ասում են՝ տնօրենները ծիծաղով են լքում մարզպետի կաբինետը, քանի որ գիտեն, որ նախ ձայն բերել-չբերելը այսօր վերահսկել հնարավոր չէ, բացի այդ, բոլորն էլ գիտեն, որ Հովսեփ Սիմոնյանին մնացել է աշխատելու մի քանի ամիս ժամանակ»:

Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:




Լրահոս