Համարում եմ, որ էլի կան նախարարություններ, որոնք պետք է արժանանան Քաղաքաշինության նախարարության ճակատագրին: Armlur.am-ի հետ զրույցում, անդրադառնալով կառուցվածքային փոփոխություններին, այս մասին նշեց ԱԺ պատգամավոր Թևան Պողոսյանը:
«Դրանք քիչ չեն, շատ են, որոնք պետք է կոչվեին մի քիչ այլ ձևով: Հիմա չեմ ուզում անուններ նշեմ, որպեսզի նաև չմեղադրվեմ անուններ տալու և սխալվելու մեջ: Հիմա ունենք, այն ինչ ունենք, 18 նախարարությունը շատ է, մենք պետք է ոչ ավել քան 12 նախարարություն ունենանք», – նշեց նա:
Պողոսյանը ընդգծեց, որ ամբողջական գնահատական փոփոխություններին կարելի է տալ այն դեպքում, երբ կառավարության ամբողջական կազմը պարզ լինի և ծրագիրը: «Խոսքերի վրա փոփոխություն կա, ես միշտ ասել եմ, որ մեզ պետք են համակարգային փոփոխություններ, նման բառապաշար է օգտագործվում, որը վատ չի ինձ համար: Ցանկանում եմ ոչ թե բառերին ուշադրություն դարձնել, այլ տեսնեմ ռեալ արդյունքները», -հավելեց նա: