
Իսպանիայի ազգային դատական կոլեգիան հանձնարարել է վերանայել կատալոնական «Բարսելոնա»-ի հարձակվող Նեյմարի տրանսֆերին առնչվող գործը:
Դատավոր Դե լա Մատան հուլիսին փակել է գործը, սակայն Գերագույն դատարանի անդամ Անխել Մունիլյոն պնդում է, որ բրազիլացու՝ «Սանթոսից» կատալոնական ակումբ տեղափոխվելու գործում օրինախախտում կա: Հանձնաժողովը պայմանագրում անհամաձայնեցված կետեր է հայտնաբերել: