Անդրիաս Ղուկասյանը դատարանում փայլուն ելույթ է ունեցել. նա մի շարք փաստեր և տեսանյութեր է ներկայացրել (ֆոտո)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն ընդհանուր իրավասության դատարանում դեռևս երեկվանից քննվում է «Ոտքի´ Հայաստան» խմբի անդամ Անդրիաս Ղուկասյանի կալանքի որոշումը երկարաձգելու մասին քննիչի միջնորդությունը:

Փաստաբան Կարեն Մեժլումյանն ArmLur.am-ին հայտնեց, որ երեկ ընդմիջվել էր նիստը` լույսերն անջատվելու պատճառով. «Նիստը մեկնարկեց բավականին ուշ, իսկ որոշումը կհրապարակվի այսօր»:

Փաստաբանը նշեց, որ Անդրիաս Ղուկասյանը դատարանում ծավալուն ելույթ է ունեցել և ներկայացրել մի շարք փաստեր, տեսանյութեր` ցույց տալով, որ իրեն առաջադրված մեղադրանքն անհիմն է. «Անդրիաս Ղուկասյանը փայլուն ելույթ ունեցավ: Նախ անդրադարձավ այն 8 անձին, որ նման մեղադրանք է առաջարվել՝ Դավիթ Սանասարյանին, Արմեն Մարտիրոսյանին, Հովսեփ Խուրշուդյանին և այլոց: Նա ներկայացրեց այդ մարդկանց անցած ճանապարհն ու կենսագրությունից հատվածներ նշելով`ցույց տվեց, որ այդ մարդիկ, այդ թվում և ինքը, մարդկանց խաղաղեցնելու համար են այնտեղ գտնվել և ոչ թե հակառակը »:

Փաստաբանը հավելեց, որ Անդրիաս Ղուկասյանն անդրադարձել է նաև Ազատության հրապարակում իր ելույթին,  և հղում անելով Սահմանադրությանը, նշել է, որ իր կոչերը բացառապես վերաբերվել են խաղաղ անհնազանդություններին, որոնց մեջ են մտնում փողոց դուրս գալն ու ճանապարհներ փակելը:

Մեժլումյանը հույս հայտնեց, որ այս անգամ դատարանը կկայացնի արդարացի որոշում և գոնե գրավի դիմաց ազատ կարձակեն նրան:

Հիշեցնենք, որ Անդրիաս Ղուկասյանին մեղադրանք է առաջադրվել զանգվածային անկարգություններ կազմակերպելու համար:

%d6%86%d5%a4%d5%a3%d5%a4%d6%86

Լուսանկարը՝ Azatutyun.tv -ի

Լիլիթ Շաբոյան




Լրահոս