
ԱՄՆ-ի Վաշինգտոն նահանգի Բերլինգտոն քաղաքում Cascade Mall առևտրի կենտրոնում տեղի ունեցած փոխհրաձգության հետևանքով 3 մարդ է զոհվել, փոխանցում է ABC News-ը:
Նախնական տվյալներով՝ անհայտ անձը կրակ է բացել մարդկանց ուղղությամբ: Դեպքի արդյունքում 3 մարդ է զոհվել:
«Հրաձգություն բացած անձը լքել է տեղանքը ոստիկանության ժամանումից առաջ: Ամենայն հավանականությամբ, կրակ բացողը մեկն է եղել»,-հայտնել են իրավապահ մարմիններում:
Այլ մանրամասներ չեն հաղորդվում: