«ՀՔԾ-ն ոչ մի հիմք չուներ կալանքը երկարացնելու». «Սասնա ծռեր» խմբի անդամ Գագիկ Եղիազարյանը կմնա կալանքի տակ. փաստաբան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Արաբկիր և Քանաքեռ- Զեյթուն ընդհանուր իրավասության դատարանում, դատավոր Արմեն Մկրտչյանի նախագահությամբ կայացած «Սասնա ծռեր» խմբի անդամ Գագիկ Եղիազարյանի դատական նիստն ավարտվեց կալանքը ևս երկու ամսով երկարաձգելու որոշմամբ:

ArmLur.am-ի հետ զրույցում փաստաբան Տիգրան Եգորյանը նշեց, որ ոչ միայն այս, այլ նաև մնացած բոլոր որոշումները կբողոքարկվեն Եվրոպական դատարան. «Արդեն բոլոր հիմքերը կան, որպեսզի կարողանանք դիմել Եվրոպական դատարան, ՀՔԾ կալանքը երկարացնելու համար ոչ մի հիմք չուներ»:

Հիշեցնենք, որ  Գագիկ Եղիազարյանին մեղադրանք է առաջադրվել  ՀՀ ՔՕ 218 հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, այն է՝ կազմակերպված խմբի կողմից պատանդ վերցնելը, 235 հոդվածի 3-րդ մասով՝ կազմակերպված խմբի կողմից՝ ապօրինի կերպով զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը կամ կրելը:

Լիլիթ Շաբոյան

 




Լրահոս