Ռուսաստանն առաջին անգամ զորավարժություններ է սկսել Պակիստանի հետ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Պակիստանի զինված ուժերի «Չերատ» հրաձգարանում սկսվել են «Բարեկամություն-2016» ռուս-պակիստանյան տակտիկական զորավարժությունները, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ հղում անելով ՌԴ ՊՆ-ին:

Նշվում է, որ Ռուսաստանի և Պակիստանի զինված ուժերի ստորաբաժանումների համատեղ զորավարժություններն անցկացվում են առաջին անգամ:

Զորավարժություններին Հարավային ռազմական օկրուգի ավելի քան 70 զինծառայող է մասնակցում:

Զորավարժություններն կանցկացվեն սեպտեմբերի 24-ից հոկտեմբերի 10-ը:




Լրահոս