Էդվարդ Նալբանդյանը հանդիպել է Պորտուգալիայի արտաքին գործերի նախարարին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 71-րդ նստաշրջանի շրջանակներում արտգործնախարարի պաշտոնակատար Էդվարդ Նալբանդյանը հանդիպեց Պորտուգալիայի արտգործնախարար Ավգուստո Սանթոս Սիլվայի հետ:

Հանդիպմանը քննարկվեցին երկկողմ հարաբերությունների զարգացման ուղիները, կարևորվեց քաղաքական երկխոսության ակտիվացումը, իրավապայմանագրային դաշտի ընդլայնումը։ Հանդիպմանն անդրադարձ արվեց միջազգային կազմակերպությունների շրջանակներում փոխգործակցության սերտացմանը:

Զրուցակիցները մտքեր փոխանակեցին տարածաշրջանային խնդիրների շուրջ։




Լրահոս