«Սասնա ծռեր» խմբի անդամ Մարտիրոս Հակոբյանի (Դեդ) կալանքի ժամկետը երկարացվել է, Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն ընդհանուր իրավասության դատարանում բավարարվել է քննիչի միջնորդությունը:
Հիշեցնենք, որ Մարտիրոս Հակոբյանը մեղադրվում է ՀՀ ՔՕ 218 հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, այն է՝ կազմակերպված խմբի կողմից պատանդ վերցնելը, 235 հոդվածի 3-րդ մասով՝ կազմակերպված խմբի կողմից՝ ապօրինի կերպով զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը կամ կրելը: