
Երևանի քաղաքապետարանի ենթակայության թիվ 51 մանկապարտեզում տեղի է ունեցել միջոցառում՝ նվիրված Հայաստանի Հանրապետության և Լատվիայի Հանրապետության անկախության 25-րդ տարեդարձներին: Հոբելյանական միջոցառմանը ներկա են գտնվել Ավան վարչական շրջանի ղեկավար Մանվել Ջավադյանը, ՀՀ ԱԺ պատգամավոր Ռոբերտ Սարգսյանը, ՀՀ-ում Լատվիայի պատվավոր հյուպատոս Արմեն Ղասաբօղլյանը: Նախակրթարանի սաները համառոտ ակնարկով ներկայացրել են երկու երկրների պատմությունը, մշակութային արժեքներն ու փոխգործակցության շրջանակում ձևավորված բարեկամական կապերը:
ՀՀ ԱԺ պատգամավոր Ռոբերտ Սարգսյանը թիվ 51 մանկապարտեզի հանրույթին նվիրել է Ռիգայի պատմամշակութային հուշարձանների պատկերազարդ հրատարակչություն՝ Լատվիայի մայրաքաղաք Ռիգայի հիմնադրման 815-րդ տարեդարձի կապակցությամբ:
Մասնակիցները, ավանդույթի համաձայն, ջրել են նուհի բակում տնկված և հայ-լատվիական բարեկամությունը խորհրդանշող ծիրանի ծառը: