«Դատարանը հետաքննող մարմնի տված փաստաթղթերը դակողի դեր է կատարում». Անդրիաս Ղուկասյանի կալանքը երկարացվեց. փաստաբան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Արդեն տեղեկացրել ենք, որ այսօր Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն ընդհանուր իրավասության դատարանում պետք է հրապարակվեր Անդրիաս Ղուկասյանի կալանքը երկարացնելու մասին որոշումը:

Դատավոր Արսեն Նիկողոսյանի որոշմամբ Ղուկասյանը ևս երկու ամիս կմնա կալանքի տակ:

ArmLur.am-ի հետ զրույցում փաստաբան Կարեն Մեժլումյանը նշեց, որ որևէ փաստական հիմնավորում, ըստ որի Ղուկասյանը կարող էր խուսափել քննությունից, չի ներկայացվել. «Վստահորեն կարող եմ ասել, որ ոչ մի հիմք չկար, թե Անդրիաս Ղուկասյանը կարող է ազատության մեջ լինելով խուսափել գործի քննությանը մասնակցելուց, մենք հարց տվեցինք քննիչին, թե որն է այն փաստական հիմնավորումը նման հայտարարության, որին քննիչը ուղղակի չկարողացավ պատասխանել»:

Փաստաբանը նշեց, որ դատարանը` դատարան չէ, այլ ընդամենը հետաքննող մարմնի տված փաստաթղթերը դակողի դեր է կատարում:

Նշենք, որ Անդրիաս Ղուկասյանին մեղադրում են զանգվածային անկարգություններ հրահրելու մեջ:

Լիլիթ Շաբոյան

 




Լրահոս