Սուրիկ Խաչատրյանի հարազատները դատապարտվել են ազատազրկման

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Սդղլի գյոլ» կոչվող հատվածում տեղի ունեցած վեճի գործով դատական նիստն ավարտվեց, ինչպես  ArmLur.am-ին հայտնեց  փաստաբան Արմեն Մելքոնյանը Սուրիկ Խաչատրյանի հարազատները մեղավոր են ճանաչվել և դատապարտվել ազատազրկման:

«Դատարանի որոշմամբ վեճին մասնակից Սուրիկ Խաչատրյանի եղբորորդին՝ Մայիս Խաչատրյանը, 2,5 տարվա ազատազրկման, Սուրիկ Խաչատրյանի եղբայրը՝ Աղալար Խաչատրյանը և Շահում Դավթյանը դատապարտվել են 6 ամսվա ազատազրկման, եղբորորդին՝ Էյներ Խաչատրյանը և Դերենիկ Հակոբյանը՝ 1 տարվա ազատազրկման, իսկ Յուրի Մանուչարյանը դատապարտվել է 4,5 տարվա ազատազրկման»,-ասաց փաստաբանը:

Արմեն Մելքոնյանը նաեւ նշեց, որ որոշումը պատրասվում են բողոքարկել:

Հիշեցնենք, որ 2015 թվականին «Սդղի գյոլ»-ի մոտակայքում, նշված անձիք ծեծի էին ենթարկել Մուշեղ Զաքարյանին և նրա առողջությանը  հասցրել միջին ծանրության վնաս:




Լրահոս