
Ուելսի հավաքականի առաջատար Գարեթ Բեյլը դժգոհ է Մադրիդի «Ռեալ»-ում իր հանդեպ վերաբերմունքից և ցանկանում է հեռանալ: Ուելսցի կիսապաշտպանը հիասթափվել է, որ թիմի գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանն իրեն փոխարինել է «Վիլյառեալ»-ի դեմ Պրիմերայի 5-րդ տուրի խաղում, որն ավարտվել էր 1:1 հաշվով:
Բեյլին դուր չի գալիս այն հանգամանքը, որ իսպանական ակումբի նախագահ Ֆլորենտինո Պերեսը մինչեւ օրս նրան չի դարձրել թիմի գլխավոր հարձակվողը: Աղբյուրի համաձայն՝ ֆուտբոլիստն իր գործակալին խնդրել է բանակցություններ սկսել «Մանչեսթեր Յունայթեդի» հետ: Անգլիական ակումբը վաղուց է հետաքրքրված նրանով: