Ռուսական «Կալիբր» հրթիռային համակարգը Հալեպում հետախուզության 30 իսրայելցի և ամերիկացի սպաների է ոչնչացրել: Այս մասին հաղորդում է ռուսական Sputnik տեղեկատվական գործակալությունը:
«Այսօր ռուսական ռազմական նավերից հրթիռներ են արձակվել Հալեպի արևմտյան հատվածում գտնվող Դար Էզզայում Սաման լեռան մոտ օպերացիայի կոորդինացման կենտրոնի ուղղությամբ, որի արդյունքում 30 իսրայելցի և ամերիկացի սպա է ոչնչացվել»,-ասվում է հաղորդագրության մեջ:
Հաղորդվում է նաև մի քանի թուրք, սաուդցի, քաթարցի և բրիտանացի զինծառայողների ոչնչացման մասին: Զոհված սպաները ղեկավարում էին Հալեպում և Իդլիբում ահաբեկչական հարվածների անցկացումը:
Sputnik-ը նշում է, որ այս իրադարձությունը լուսաբանել են ամերիկյան ԶԼՄ-ները, ինչպես նաև իրանական ազդեցիկ FARS գործակալությունը: