Ով է Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր նշանակված Լիլիթ Թադևոսյանը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Սերժ Սարգսյանի հրամանագրով Լիլիթ Թադեւոսյանը նշանակվել է Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր:

Ստորեւ ներկայացնում ենք Լիլիթ Թադեւոսյանի կենսագրությունը.

Ծնվել է 1978 թվականին Երեւան քաղաքում:

1993թ. ոսկե մեդալով ավարտել է Երեւանի թիվ 182 ռուսական միջնակարգ դպրոցը եւ նույն թվականին ընդունվել ու 1998թ. գերազանցության դիպլոմով ավարտել է Երեւանի պետական համալսարանի իրավաբանական ֆակուլտերը:

1998 թվականին ընդունվել եւ 2001թ. ավարտել է ԵՊՀ-ի ասպիրանտուրան:

2001թ. ԵՊՀ գիտական խորհրդում պաշտպանել է թեկնածուական ատենախոսություն եւ նրան շնորհվել է իրավաբանական գիտությունների թեկնածուի գիտական աստիճան:

1998թ. մինչեւ 2012թ. հունիս ամիսը աշխատել է ՀՀ դատախազության համակարգում.

1998թ. դեկտեմբերից մինչեւ 1999թ. հունվար ամիսը` Երեւան քաղաքի Էրեբունի վարչական շրջանի դատախազության ստաժոր-քննիչ,

1999թ. հունվարից մինչեւ 2001թ. ապրիլ ամիսը` Երեւան քաղաքի Էրեբունի եւ Նուբարաշեն համայնքների դատախազության քննիչ,

2001թ. ապրիլից մինչեւ 2004թ. նոյեմբեր ամիսը` նույն դատախազության ավագ քննիչ,

2004թ. նոյեմբերից մինչեւ 2006թ. մայիս ամիսը` նույն համայնքների դատախազի օգնական,

2006թ. մայիսից մինչեւ 2007թ. նոյեմբեր` ՀՀ գլխավոր դատախազության դատարաններում քրեական գործերով մեղադրանքի պաշտպանության վարչության դատախազ,

2007թ. նոյեմբերից մինչեւ 2011թ. հոկտեմբեր` ՀՀ գլխավոր դատախազության կոռուպցիոն եւ կազմակերպված հանցագործությունների գործերով վարչության դատախազ,

2011թ. հոկտեմբերից մինչեւ 30.06.2012թ.` նույն վարչության ավագ դատախազ:

Հանդիսացել է ՀՀ գլխավոր դատախազության գիտա-մեթոդական խորհրդի անդամ:

09.2000թ. մինչեւ 09.2011թ. համատեղության կարգով, որպես դասախոս, աշխատել է Երեւանի պետական համալսարանի իրավաբանական ֆակուլտետում, իսկ 2010թ. մինչ օրս` Հայ-ռուսական (Սլավոնական) համալսարանի իրավաբանական ֆակուլտետում: Դասավանդել է նաեւ «Դատախազության դպրոց» ՊՈԱԿ-ում:

2006թ. մինչեւ 2010թ. հանդիսացել է ՌԴ ՆԳՆ Մոսկվայի պետական համալսարանի դոկտորանտ:

2010թ. նույն համալսարանի գիտական խորհրդում պաշտպանել է դոկտորական ատենախոսություն եւ Ռուսաստանի Դաշնության Բարձրագույն որակավորման հանձնաժողովի կողմից նրան շնորհվել է իրավաբանական գիտությունների դոկտորի գիտական աստիճան:

2003թ. անցել է վերապատրաստման դասընթացներ Սանկտ-Պետերբուրգի պետական համալսարանի կազմակերպված հանցավորության եւ կոռուպցիայի հետազոտման կենտրոնում, իսկ

2005թ.` նույն համալսարանի քրեական իրավունքի եւ կրիմինալոգիայի երիտասարդ դասախոսների Պետերբուրգյան Դպրոցում ու ստացել համապատասխան հավաստագրեր:

Հայ-ռուսական (Սլավոնական) համալսարանում գործող ՀՀ Բարձրագույն որակավորման հանձնաժողովի մասնագիտական խորհրդի անդամ է, նույն համալսարանի իրավունքի եւ քաղաքականության ինստիտուտի գիտական խորհրդի անդամ:

Հեղինակ է շուրջ 60 գիտական աշխատությունների` հրապարակված Հայաստանի Հանրապետությունում եւ Ռուսաստանի Դաշնությունում, այդ թվում` 5 մենագրության:

2007թ. պարգեւատրվել է «Ֆրիտյոֆ Նանսեն» ոսկե հուշամեդալով,

2012թ.` ՀՀ վարչապետի շնորհակալագրով:

2012 թվականի հունիսի 30-ին ՀՀ նախագահի հրամանագրով նշանակվել է ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի դատավոր:




Լրահոս