
ՌԴ քննչական կոմիտեն քրեական գործ է հարուցել Մոսկվայի մարզում տեղի ունեցած ողբերգական ավտովթարի փաստով, որի մասնակից է եղել հարբած ոստիկանը: Այս մասին, ինչպես հաղորդում է Gazeta.ru-ն, ասվում է ՌԴ ՔԿ-ի կայքում տեղակայված հաղորդագրության մեջ:
Ավտովթարի հետևանքով կա 4 զոհ, այդ թվում՝ 3 տարեկան երեխա:
Ուժեղ հարվածի արդյունքում ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի հատվածից:
Ավտովթարի մեջ մեղադրվող հարբած ոստիկանին ձերբակալել են: