
Արաբկիր և Քանաքեռ -Զեյթուն ընդհանուր իրավասության դատարանում կայացավ «Սասնա ծռեր» խմբի անդամ Արեգ Կյուրեղյանի գործով դատական նիստը:
Դատարանը որոշեց բավարարել քննիչի միջնորդությունը, որի արդյունքում Արեգ Կյուրեղյանի կալանքը ևս երկու ամսով երկարացվեց:
Փաստաբան Մուշեղ Շուշանյանի փոխանցմամբ Արեգը դահլիճում հրաժարվել է ոտքի կանգնել, և դատարանը նրա նկատմամբ սանկցիա է կիրառել:
Հիշեցնենք, որ Արեգ Կյուրեղյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 218-րդ (պատանդ պահել) և 235-րդ հոդվածներով (զենք, զինամթերք կրել, փոխադրել):