Հարկադիր կատարման ծառայությունը կոչ է անում ձեռնպահ մնալ ապատեղեկատվություն տարածելուց

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Սույն թվականի սեպտեմբերի 23-ին «iravunk.com» էլեկտրոնային կայքում հրապարակված «Գուցե վարչապետը փրկի՞ հայ ժողովրդին նաև հարկադիր կոչված չարիքից» վերտառությամբ հոդվածի կապակցությամբ ՀՀ ԱՆ ԴԱՀԿ ապահովող ծառայությունը հայտնում է, որ դրանում ներկայացված տեղեկատվությունը ոչ միայն բացարձակապես չի համապատասխանում իրականությանը, այլև ակնհայտ ուրվագծում էՀարկադիր կատարման ծառայության գործունեությունը միտումնավոր սևացնելու նպատակ։

Ծառայության սպասասրահում «մարդկանց հոծ բազմության» հերթերի վերաբերյալ գրառումը որևէ աղերս չունի իրականության հետ։ Ծառայությունում քաղաքացիների կողմից գումարների վճարումը իրականացվում է էլեկտրոնային վճարահաշվարկային համակարգի միջոցով, ընդլայնված և բարեկարգված սպասարկման սրահում, ինչն արդեն իսկ բացառում է հերթերի գոյացումը։
Բացի այդ, Ծառայության քաղաքականության առաջնահերթություններից եղել և մնում է յուրաքանչյուր քաղաքացու հանդեպ բարեկիրթ և հարգալից վերաբերմունքը։

Հետևաբար, Հարկադիր կատարման ծառայությունը կոչ է անում ձեռնպահ մնալ միգուցե անձնական դրդապատճառներից բխող ապատեղեկատվական հոդվածների տարածումից։




Լրահոս