Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն ընդհանուր իրավասության դատարանն այսօր քննել է նաև «Սասնա ծռեր» խմբի անդամ Արամ Մանուկյանի կալանքը ևս երկու ամսով երկարացնելու քննիչի ներկայացրած միջնորդությունը:
Դատարանի որոշմամբ Մանուկյանը կշարունակի մնալ անազատության մեջ, նա նիստին մասնակցելու ցանկություն չի ունեցել:
Հիշեցնենք, որ Արամ Մանուկյանը մեղադրվում է ապօրինի զենք պահելու և փոխադրելու, ինչպես նաև շենքեր և շինություններ զավթելու մեջ: